Рубрика: Բնագիտություն

Սուտասանը

Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

Рубрика: Բնագիտություն

Հայաստանում օգտագործված չափման միավորներ

Հայաստանում օգտագործված երկարության չափերից են ասպարեզ նետաձիգը, որը հավասար Է 227մ, փոքր մատնաչափը’ 1սմ 6մմ, կոճը’ 3սմ 9մմ, բուռը’ 10սմ, ներբանը’ 20սմ, հռոմեական մղոնը’ 1480մ և այլն: 19-րդ դարի վերջին Հայաստանում հայկական երկարության չավւերի հետ միասին տարածված է եղել ռուսական արշինը, որը հավասար է 71 սմ 12մմ-ի:

Մեզանից շուրջ 2500 տարի առաջ հայկական լեռնաշխարհում որպես զանգվածի միավոր կիրառվել Է տաղանդը, որը հավասար Է 30կգ: Մինչև 19-րդ դարի վերջը շուրջ 500 տարի գործածված զանգվածի միավորներից է Թավրիզի լիտրը կամ մանը, որն էլ հավասար է 288կգ 63գ:

Հայաստանում օգտագործված զանգվածի միավոր է նաև փութը: 1 փութը հավասար է մոտ 16կգ:

Հետաքրքիր է, որ զանգվածի միևնույն միավորը Հայաստանի տար­բեր մասերում ուներ տարբեր չափման միավորներ, բայց դա չէր խանգարում մարդկանց առևտուր կատարել և այլ խնդիրներ լուծել:

Рубрика: Русский

Народная мудрость

Прочитайте рассказ «Мечтатель» и ответь на вопросы:

Юра и Толя шли неподалеку от берега реки.
— Интересно, — сказал Толя, — как это совершаются подвиги? Я все время мечтаю о подвиге!
— А я об этом даже не думаю, — ответил Юра и вдруг остановился…
С реки донеслись отчаянные крики о помощи. Оба мальчика помчались на зов… Юра на ходу сбросил туфли, отшвырнул в сторону книги и, достигнув берега, бросился в воду.
А Толя бегал по берегу и кричал:
— Кто звал? Кто кричал? Кто тонет?
Между тем Юра с трудом втащил на берег плачущего малыша.
— Ах, вот он! Вот кто кричал! — обрадовался Толя. — Живой? Ну и хорошо! А ведь не подоспей мы вовремя, кто знает, что было бы!
Вопросы:
-Как относятся мальчики к подвигам?

Толя все время думает о подвиге
-Можно ли детей назвать героями? Объясните своё мнение. Юру да, потому что он спас малыша
— Прочитайте последнее предложение рассказа. Это слова Толи. Не хочется ли вам что- либо изменить в этом предложении, чтобы было точнее?

Тойла должен был помочь Юре и поблагодарить его.

-Что такое подвиг?

подвиг это когда делоеш доброе дело.
-Совершал ли ты какие-нибудь подвиги? Какие? Ради кого или чего?

Рубрика: Մաթեմ

Չափում, չափման միավորներ

Առաջադրանքներ

Թիզով չափիչ գրասեղանիդ երկարությունը և լայնությունը, հաշվիր գրասեղանիդ երեսի պարագիծը։

120+120+70+70=3 մ80 սմ

Չափիր քո սեղանի կամ տարբեր առարկաների երկարությունը ձեռիդ թիզով, ապա թիզդ և ստացված արդյունքը վերածիր մետրի, սանտիմետրի

6 թիզ, 1 թիզը=12 սմ

6×12=72

Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր համակարգչում:»

30 սմ

Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:

Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

Իմ պայուսակը իրերով կզմեց 3կգ 500գ

Рубрика: Մայրենի

Ընձուխտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

Տեքստային աշխատանք

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։  Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում։
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։  Նորածին ձագուկի լույս աշխարհ գալը տոն է հոտի համար։
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։  Ընձուղտի տարիքը որոշում են մաշկի գույնից։ Եթե խալերի գույնը սև է, մեծ է։
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։  Ընձուղտը օրվա մեծ մասը անցկացնում է կանգնած, նաև հաճախ կանգնած քնում է։

2.Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա:

3.Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։

Բարին որ չլիներ, չարն աշխարհն կքանդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց։

4.Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է:  Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

6-վեց

11-տասնմեկ

50-հիսուն

55-հիսունհինգ

1-մեկ

20-քսան

35-երեսունհինգ

16-տասնվեց

2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
մարդ  ընձուղտ  փոքրիկ
ձայն  մանկապարտեզ
 բույս  անխնա
 ջուր  հյութեղ

3.Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

կանաչ այգի

փոքրիկ կենդանի

բարի ընձուղտ

չար մարդ

4.Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձեռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։

Рубрика: Հայրենագիտություն

Ինքնաստուգում

1.Թվարկի’ր հայկական թագավորությունները։ Վանի թագավորություն, Արտաշեսյան աշքայատոհմ, արշակունիների արքայատոհմ, Բագրատունիների արքայատոհմ, Ռուբինյաների արքայատոհմ, Հեթումյաներ

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։ Առաջին հայկական թագավորությունը դա Վանի թագավորությունն է։ Մենուա առաջինը կառուցել է ջրանցք, որը ուներ 72կմ երկարություն, 4․5 մետր լայնություն, 1․5 մետր խորություն:

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։ Ես հիշում եմ մենակ Արտաշեսին։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։  Տիգրան Մեծի օրոք Հայաստանը շատ հզորացավ, Հայաստանը Ասյանի ամենախոշոր երկրներից էր։

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։ Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց 301թ։

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։ Գառնիյի տաճարն պահպանվեց մինչև օրս։

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։ Ստեղծեց հայոց այբուբենը Մեսրոա Մաշտոցը, 405թ։

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։ Օրինակ, Տրդատ Ա, Տրդատ Գ։

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։ Ինչպե՞ս առաջին Բագրատունյաց արքան թագ ստացավ ։ Ես գիտեմ Բագրատունյաց արքայատոհմից Սմբատ Ա, Աշոտ բ երկաթը։

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ:

12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞: Ես հավանեցի Վանի թագավորության, Մենուա առաջինին, որովհետև նա կառուցել էր ջրանցք։

13. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը։

Рубрика: English

My Friend

Hello, my name is Ariana. I have  very good friends, their names are Sara and Sona, Sona likes to play the flute very much.Sarah likes singing and dancing, she likes outdoor games and playing with me.

Рубрика: Մաթեմ

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ

Դասարանական առաջադրանքներ

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10×7+4=74

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21×5+11=116

3․ Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։

500:30=16 փաթեթ

4․ Պահեստում կար 153լ հյութ։ Երբ այն լցրին 5լ տարողությամբ տուփերի մեջ, վերջին տուփն ամբողջությամբ չլցվեց։ Քանի՞ տուփ լցվեց ամբողջությամբ։ Քանի՞ լիտր հյութ լցվեց վերջին տուփի մեջ:

153:5=3 (5մն)

5․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

6․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

5

7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

4

Տնային առաջադրանքներ

1․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17×2+5=39

2․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101×7+2=709

3․Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53×3+25=184

4․  Դպրոցի 165 աշակերտ պետք է մեկնի ճամփորդության: Ամենաքիչը քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ պատվիրել, եթե մեկ ավտոբուսը կարող է տեղափոխել 24 սովորողի:

~61

  1. Երբ տատիկը իր մոտ եղած 38 կոնֆետը փորձեց հավասարաչափ բաժանել 5 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ: Քանի՞ կոնֆետ ստացավ թոռնիկներից յուրաքանչյուրը, և քանի՞ կոնֆետ ավելացավ:

7 կոնֆետ, 3 կոնֆետ

6․ Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

7․ Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

Рубрика: Մայրենի

Հետաքրքիր փաստեր Պիզայի աշտարակի մասին

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ընթացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմիջումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առաջին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փորձերն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավո

Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

2.Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր)

Որովհետև աշտարակը սկսել է թեկվել

    3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

    ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր)

    Ասում են, որ գիտնականը կանգնել էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

    բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)

    Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

    4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)

    Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

    1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

    Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։

    1. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)

    Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

    1. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)

    գտնվում է, լքեց, կանգնում է, ունի,

    8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)

    9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

    10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

    ա) քաղաք — բարդ
    բ) ութերորդ — ածանցավոր
    գ) բարձրություն — ածանցավոր
    դ) լեգենդ — պարզ

    11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

    ա) աշտարակ — գոյական

    բ) գրավիչ — գոյական

    գ) ութերորդ — թվական

    դ) Իտալիա — գոյական

    12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
    (1միավոր)

    Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
    ( հարկ, գցել)

    13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)

    ընկնող, գրավիչ, ամենագեղեցիկ, աշխարհահռչակ

    Рубрика: Մայրենի

    Ինչու՞ է շոգին մարդու դեմքը կարմրում

    Դեմքի կարմրությունը մարմնի պաշտպանիչ ռեակցան է շոգին։ Օդի բարձր ջերմաստիճանի ժամանակ մաշկի միջոցով տեղի է ունենում մարդու մարմնի «ավելորդ» ջերմության ինտեսիվ արտազատում շրջակա միջավայր։ Ներքին օրգաների ջերմությունը արյան հոսքերով տեղափոխվում է մաշկ։ Ակնհայտ է,որ մարդ ինչքան շատ շոգից կազատվի, արյունը այնքան կտեղափոխվի մաշկ: Ջերմության ժամանակ արյան անոթները խիստ ընդարձակվում են։ Սա թույլ է տալիս, որ դրանց միջով սովորականից ավելի շատ արյուն անցնի: Իսկ դեմքը մակերեսային արյունատար անոթներ շատ ունի՝ արյան հոսքի ավելացումից էլ առաջանում է կարմրություն։